ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Կիսաեզրափակչի զույգերը հայտնի են

    Կիսաեզրափակչի զույգերը հայտնի են

    31.01.2017| 11:35
    Ավարտվեցին Աֆրիկյան ազգերի գավաթի խմբային հանդիպումները: Բաղձալի ուղեգրերի տեր են դարձել Բուրկինա Ֆասոյի ու Կամերունի (A խումբ), Սենեգալի ու Թունիսի (B խումբ), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ու Մարոկկոյի (C խումբ), Գանայի ու Եգիպտոսի (D խումբ) հավաքականները:
  • Ծերուկն անտանելի է դառնում

    Ծերուկն անտանելի է դառնում

    31.01.2017| 00:55
    ՀՀԿ-ն շարունակում է զարմացնել: Բոլորը, տարված լինելով «չորացող առվակներով» և ընդամենը մեկ-երկու բնակավայր (չէ, հո չե՞նք ասում՝ Արարատի ու Կոտայքի մարզերը) ոռոգող վտակներով, չնկատեցին ամենակարևորը. ի դեմս բնապահպանական այս ասքի՝ ՀՀԿ-ն «ազատագրվեց» բավականին մեծ բալաստից:
  • Ասում են...

    Ասում են...

    31.01.2017| 00:33
    ...թե Հովիկ Աբրահամյանը բոլոր առումներով ապահաշվարկ է թույլ տվել: Նրան թվացել է, որ եթե իր նման «պետականամետ ու հայրենանվեր» պատվավոր մարդը դուրս գա ՀՀԿ-ից, յուր հետևից ավերակներ կմնան, և ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը չեն կարողանա «ավերակաց թագավորել»:
  • Ծառուկյանը քրեաօլիգարխիայի նոր տանի՞ք

    Ծառուկյանը քրեաօլիգարխիայի նոր տանի՞ք

    31.01.2017| 00:30
    Քաղաքականության մեջ պատահական ոչինչ տեղի չի ունենում: Երբ Հովիկ Աբրահամյանը հեռանում էր ՀՀԿ-ից, ենթադրվում էր, թե ոմանք կհետևեն նրա օրինակին` առնվազն սեփական շահերից ելնելով:
  • Չեն ուզում «առուներից» խոսել

    Չեն ուզում «առուներից» խոսել

    31.01.2017| 00:27
    «Մայր գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են:
  • «Հազիվ թե որևէ կուսակցություն կամ դաշինք համաձայնի ընդունելու Հովիկ Աբրահամյանին»

    «Հազիվ թե որևէ կուսակցություն կամ դաշինք համաձայնի ընդունելու Հովիկ Աբրահամյանին»

    31.01.2017| 00:18
    ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի դուրս գալուց հետո քննարկման թեմա է դարձել՝ այս քայլից հետո կուսակցությունը շահե՞ց, թե՞ կորցրեց։ Իհարկե, ՀՀԿ-ն այնքան «մաքրվելու» տեղ ունի, որ միայն Հովիկ Աբրահամյանից «ազատվելով» նրա երեսը չի պարզվի։ Քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ այս առնչությամբ «Իրատեսը» մի քանի հարց ուղղեց։
  • Հովիկ Աբրահամյանը՝ «կամո՞ւրջ»

    Հովիկ Աբրահամյանը՝ «կամո՞ւրջ»

    31.01.2017| 00:09
    Այս օրերին նախընտրական Հայաստանի օրակարգում երկու հարց է շրջանառվում` որտե՞ղ կհանգրվանի ՀՀԿ-ից «պոկված» Հովիկ Աբրահամյանը, և ընդդիմությունում լայն համախմբում կլինի՞, թե՞ ոչ։ Բնականաբար, առաջին հարցն ավելի շատ է արծարծվում մամուլում և սոցցանցերում։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է նրան սպասում, որ թևում է լինելու։
  • Մահացել է Ալեքսանդր Արզումանյանի մայրը

    Մահացել է Ալեքսանդր Արզումանյանի մայրը

    30.01.2017| 19:26
    Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո մահացել է ԱԺ պատգամավոր, ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի մայրը՝ Բելլա Արզումանյանը:
  • Իրանի նախագահը կմեկնի Մոսկվա

    Իրանի նախագահը կմեկնի Մոսկվա

    30.01.2017| 19:25
    Իրանի նախագահ Հասան Ռոհանին մտադիր է առաջիկայում այցելել Մոսկվա՝ հաղորդել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահդի Սանային։
  • Լավրովը՝ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին

    Լավրովը՝ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին

    30.01.2017| 19:24
    «Հեռախոսազրույցը, որը շաբաթ օրը կայացել է նախագահներ Պուտինի և Թրամփի միջև, և քաղաքական, և մարդկային առումով լավն է եղել, զրույց, որը փոխադարձ հարգանք է պարունակել, առանց բարոյախրատական կոչերի շփվելու առաջնորդների ցանկութունը, որը հիմնված է, ցանկանում եմ մասնավորապես շեշտել դա, երկու երկրների ազգային շահերի վրա»: